Արցախ

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականում

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Այս մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻՊԾ-ը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ