fbpx
Հասարակություն

Շատ էի սպասում, որ որևէ մեկը կառավարությունից կգար Յուրայի ֆիլմին․ Անահիտ Բախշյանը՝ Փաշինյանին ու Սիմոնյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր Ազգային ժողովի բակում՝ «Հոկտեմբերի 27»-ի զոհերին նվիրված հուշակոթողի մոտ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը զրուցեցին Անահիտ Բախշյանի հետ, ով հանդիսանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության հետևանքով զոհված Յուրի Բախշյանի այրին։

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես է տիկին Բախշյանի որպիսությունը, ինչին վերջին պատասխանեց, որ վատ է և այնքան ժամանակ է վատ լինելու մինչև բոլորը չիմանան, թե ինչ եղավ այդ օրը։

«Շատ սպասում էի, որ որևէ մեկը կառավարությունից կգար Յուրայի ֆիլմին», – ասաց Բախշյանը։ Սրան ի պատասխան Փաշինյանն ասաց, որ երկրում չէր։

Տիկին Բախշյանը նշեց, որ գիտեր դրա մասին, այնուհետև հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին․ «Ալեն, ինչու՞ չեկար»։ Հարցին Սիմոնյանը չպատասպանեց ու միայն ժպտաց։

Դիտեք տեսանյութը 11:25-ից։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ