fbpx
Սպորտ

Շատ ֆուտբոլիստներ մոուրինյոյի մասին վատ են խոսում․ Բալակ

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Բալակը խոսել է այն դրվագի մասին, երբ 2007 թվականին անգլիական ակումբի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացավ թիմից։

«Ես բավականաչափ փորձառու էի, որպեսզի ամեն ինչ հասկանայի: Երբ թիմը չի հաղթում, մարզիչն առաջին մարդն է, որին կարող են փոխարինել:

Մոուրինյուի համար դա 4-րդ մրցաշրջանն էր «Չելսիում»: Դա քիչ ժամանակ չէր: Մոուրինյուն չափազանց ինտենսիվ էր աշխատում: Հնարավոր է՝ հենց դրա պատճառով ամեն ինչ որոշակի պահի դադարեց աշխատել:

Դա ընդհանուրի մեղքն էր, ֆուտբոլիստների մեղքը: Մենք չէինք զղջում դրա համար, չնայած պետք էր առաջ նայել: Ես մինչև հիմա լավ հարաբերությունների մեջ եմ Ժոզեի հետ: Շատ ֆուտբոլիստներ նրա մասին վատ են խոսում», – Բալակի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ