fbpx
Կառավարություն
03:15 16/04/2019

Շատ հաճախ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել․ Գեղամ Գևորգյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, ներդնել վարչական ռեգիստրների ինստիտուտ:

«Մենք նախաձեռնել են ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, որը նպատակ ունի իրականացնել շուկաների, գոտիականության, տվյալների վերլուծություն: Այդ ամենն էլ մենք կտրամադրենք ֆերմերներին: Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել», – ասաց Գևորգյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ