fbpx
Ժամանց

«Շատ տարօրինակ գործեր»-ի հերոսը կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմում

«Շատ տարօրինակ գործեր» սերիալի աստղ Ֆին Վուլֆարդը, ինչպես նաև դերասանուհի Քերի Կունը բանակցություններ են վարում «Ուրվականների որսորդները» ֆիլմի նոր մասում նկարահանվելու համար, հաղորդում է Variety-ն։

Ստուդիան հրաժարվել է հայտնել մանրամասները, սակայն հայտնի է, որ պատմությունը միայնակ մոր և նրա ընտանիքի մասին կլինի։ Կունը կմարմնավորի մորը, իսկ Վուլֆարդը՝ նրա որդուն։

Ավելի վաղ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանը հայտարարել է, որ նոր «Ուրվականների որսորդները» օրիգինալ ֆիլմի ոճին կհետևեն, որը թողարկվել է 1984-1989-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ