Շատ խառն եմ եղել, չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ է գրել. Էդմոն Մարուքյան

Հրապարակող՝

Edmon-Maruqyan-571×375

Ամենադիտվածներ

«Ես երեկ շատ խառն եմ եղել, չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ է գրել. ինքն իր թերթում խմբագրական է գրել ու անդրադարձել ինձ», այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ասում է՝ տպավորություն է, որ մենք այդ փողի տեղը չգիտեն, բայց գիտենք, ու չենք տալիս, ինքը գիտի ու ասում ա՝ տվեք: Տպավորություն է, որ ինքը լիներ, կտար, մենք չենք տալիս: Վերջում եզրահանգում է նրան՝ եթե Մարուքյանը գրավոր գրեր կառավարությանը, կառավարությունը կարձագանքեր»,-ասաց նա:

«Մարտի 30-ին ես պաշտոնական նամակով դիմել եմ վարչապետին ու ներկայացրել գաղափարը»Ռ,շարունակելով՝ ասաց՝ «դրանից հետո՝ 20 օր անց, ես ուղիղ եթերի միջոցով արդեն դետալավորված գաղափարը ներկայացրել եմ: Հետևաբար ինձ նամակ գրելու կարիք չկա»-,հավելեց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև իր առաջարկին. «Մենք ասում ենք, որ Կենտրոնական բանկում կառավարության համապատասխան հաշվի վրա կա 380 մլրդ դրամի չափ փող՝ խնայողությունների հաշվին: Մենք ասում ենք, որ դրանից ազատ փող է մինչև 200 մլրդ դրամը»:

Ամենաթարմ