fbpx
Սպորտ

Շատերը գերագնահատում են Չեմպիոնների լիգայի կարևորությունը. Սարի

Մաուրիցիո Սարին կարծում է, որ Չեմպիոնների լիգան դարձել է գերագնահատված մրցաշար:

«Շատերը գերագնահատում են Չեմպիոնների լիգայի կարևորությունը: Այո, դա ակումբային մակարդակով գլխավոր մրցաշարն է, սակայն լինում են պահեր, երբ դարպասաձողից մեկ անդրադարձը քեզ կամ դուրս է թողնում պայքարից, կամ շարունակում ես առաջ շարժվել:

Բացի լավ խաղալուց կարևոր է նաև բախտի գործոնը:Կարծում եմ ակնհայտ է, որ դա մրցաշար է, որտեղ քեզ բախտ է հարկավոր: Այդ առումով Անգլիայի լիգայի Գավաթը այլ է: Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչ հասնելու համար մենք ստիպված էինք խաղալ «Լիվերպուլի», «Տոտենհեմի», իսկ վերջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ավելի հեշտ կլիներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնել»,- Սարիի խոսքը մեջբերում է Mirror-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ