fbpx
Քաղաքականություն

20:40 13/8/2019

Շավարշ Քոչարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 13-ին ն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov):

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ պատվիրակության՝ տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու ՀՀ բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։

Վերեվ