fbpx
Քաղաքականություն
05:00 06/12/2019

Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն դեկտեմբերի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալիկբեկ Ջեկշենկուլովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական բաժնից։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Շավարշ Քոչարյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ վերջինս իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ու նորանշանակ դեսպանը քննարկեցին հայ-ղրղզական բազմակողմ և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման կարևորությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ