Սպորտ
20:20 15/10/2021

Շախմատի բաց մրցաշար՝ Երևանում

Հոկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Երևանում մեկնարկել է «Yerevan Open» շախմատի միջազգային բաց մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Մրցաշարն անկախությունից ի վեր Հայաստանում անցկացվող ամենամեծ բաց առաջնությունն է:

«Հանդիսավոր մեկնարկին ներկա Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ողջունել և հաջողություն են մաղթել մասնակիցներին:

Մրցաշարին մասնակցում է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 11 մլն ՀՀ դրամ:

Առաջնությունը կշարունակվի մինչ հոկտեմբերի 22-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ