fbpx
Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են

Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: Առջևում 1/8 եզրափակչի հանդիպումներն են:


Հայաստանը Թոփ դիվիզիոնի C խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու 1/8 եզրափակչում կխաղա Հունաստանի հետ: Լեհաստանը կմրցի Բուլղարիայի, Չինաստանը՝ Ուկրաինայի, Հունգարիան՝ Գերմանիայի հետ: Խմբային փուլերում հաղթած հավաքականներն արդեն նվաճել են 1/4 եզրափակչի ուղեգիր: Քառորդ եզրափակչում իրենց մրցակիցներին սպասում են Հնդկաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Քառորդ եզրափակչում Հայաստան-Հունաստան զույգի հաղթողը մրցելու է Հնդկաստանի, Լեհաստան-Բուլղարիա զույգի հաղթողը՝ Ադրբեջանի, Չինաստան-Ուկրաինա դիմակայության ուժեղագույնը կխաղա Ռուսաստանի, իսկ Միացյալ Նահանգները կմրցի Հունգարիա-Գերմանիա զույգի հաղթողի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ