Սպորտ
11:28 07/05/2020

Շախմատի ազգերի լիգա. Լևոն Արոնյանը հաղթել է 3-րդ և 4-րդ տուրում

Երեկ` մայիսի 7-ին կայացել է Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկության 3-րդ և 4-րդ տուրերը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանդես է գալիս Եվրոպայի հավաքականում և 2 տորում էլ հաղթել է:

3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Սանթոշ Վիդիթին, իսկ մյուս երեք պարտիաներում գրանցվել են ոչ-ոքիներ: Լևոնի հաղթանակի շնորհիվ Եվրոպայի թիմը հաղթել է Հնդակաստանի ընտրանուն:

Իսկ 4-րդ տուրում Արոնյանը սևերով մրցել է կուբացի Լեյնիեր Դոմինգեսի հետ ու 48-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:

Հայտնենք, որ աղյուսակը 7 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը, որն այս տուրում 3:1 հաշվով առավելության է հասել աշխարհի հավաքականի նկատմամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ