Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունը մոտենում է ավարտին:
Նախավերջին՝ 8-րդ տուրում գրանցվեցին միայն ոչ-ոքի արդյունքներ: Իսկ առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: Այժմ Մարիա Գևորգյանն ունի 6 միավոր և առաջատարն է: 5-ական միավորներ ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:
Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: