fbpx
Հայաստան

Կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր:

Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։

ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ՝ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողությունը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում էր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ