Իրավական

Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 3-ին, ժամը 9․45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։

Ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։

Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ