Աշխարհ

«Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել․ կան զոհեր

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել:

Նախնական տեղեկություններով՝ դա «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է:

Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել Մուրմանսկ թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն այրվում էր:

Դեպքի վայրը շրջապատված է հատուկ տեխնիկական միջոցներով:

Նորությունների «Մոսկվա» գործակալությունը, վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին, հայտնում է, որ 10 մարդ է զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։

«Նախնական տվյալներով՝ վթարային վայրէջքի և դրա հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ»,- ասել է աղբյուրը:

Միաժամանակ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է 1 զոհի մասին:

Գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է 73 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ