fbpx
Սպորտ

Շևչենկոն գովաբանել է Կրիշտիանու Ռոնալդուին

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում  Պորտուգալիան մրցել է Ուկրաինայի հետ: Հանդիպումից հետո Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գովաբանել է մրցակից թիմի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն շատ ավելի երիտասարդ տեսք ունի, քան իրականում է: Խաղադաշտում հետևելով Ռոնալդուի խաղին՝ չես կարող ասել, որ նա 34 տարեկան է:

«Յուվենտուսն» ուժեղ էր նաև առանց Կրիշտիանուի, սակայն նրանք աստղային ֆուտբոլիստի կարիք էին զգում: Նա կարող է վճռել ցանկացած բարդ հանդիպման ելք: Այժմ «Յուվենտուսը» Ռոնալդուի հետ կարող է մեծ հաջողություններ գրանցել»,- Շևչենկոյի խոսքը մեջբերել է Tuttosport-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Ուկրաինա հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ