fbpx
Սպորտ

Շևչենկոն կարող է գլխավորել Միլանը

Իտալական «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է ներկայումս ակումբի ղեկին գտնվող Մարկո Ջամպաոլոյի ծառայություններից։ Մարզչի գլխավորությամբ թիմը պարտվել է Ա Սերիայի 6 տուրերից 4-ում ու այս պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում։

Սա ղեկավարությանը ստիպել է նոր մարզչի թեկնածուներ փնտրել։ Արդյունքում՝ «Միլանի» ուշադրության կենտրոնում է հայտնվել թիմի լեգենդ Անդրեյ Շևչենկոն, ով այժմ մարզում է Ուկրաինայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։

Նշենք, որ Շևչենկոյի գլխավորությամբ Ուկրաինան Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում հիանալի է հանդես գալիս ու իր խմբի առաջատարն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ