fbpx
Արցախ

Շիֆը ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ է արել՝ ճանաչել Արցախի անկախությունը

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։

Նա այս մասին հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում։

Շիֆը գրել է, որ արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, կրակ են բացում խաղաղ բնակչության, եկեղեցիների ուղղությամբ ու իրականացնում են ռազմական հանցագործություններ։

Նա նշել է, որ չպետք է թողնել, որպեսզի պատմությունը կրկնվի։ Շիֆի խոսքով՝ եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ-ն, Մինսկի խումբը ու միջազգային հանրությունը պետք է հասկացնել տան, որ նրանք չեն հաջողի իրենց պլաններում։ Կոնգրեսականը գրել է, որ Ալիևն ու Էրդողանը պետք է հասկացնել, որ եթե նրանք շարունակ են պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա։ ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի նստի։

«Ես կանգնած եմ Հայաստանի կողքին։ Ես կանգնած եմ Արցախի կողքին», – եզրափակել է գրառումը Շիֆը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ