fbpx
Քաղաքականություն

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը իր գործունեությունը որպես դաշինք չի շարունակելու

Azat TV-ին արտախորհրդարանակն ուժերի ներկայացուցիչների հետ հետընտրական քայլերի հետ կապված զրուցների շարք է սկսել, որի շրջանակներում զրուցեցինք  «Քրիստոնյա ժողովրդավարակ կուսակցության» պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանի հետ։

Ազգային ժողով չանցնելուց հետո, ինչ գործունեություն է ծավալելու կուսակցությունը հարցին, Սուքիասյանը պատասխանեց ՝ «Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»։

«Դաշինքը իր գործունեությունը որպես այդպիսին չի շարունակելու, դա այդ պահին իրավիճակի լուծում էր, այդ պահին պետք էր ուժերի մոբիլիզացիա, ինչը որ արվեց։ Այժմ դաշինքի հետագա ընթացքի մասին հատուկ բան չեմ կարող ասել։ Մեր կուսակցությունները առանձին շարունակելու են կուսակցական գործունեությունը»։

Հարցին, թե ինչպես են պատկերացնում արտախորհրդարանակն ուժերից ստեղծված մարմինը պատգամավորը ասաց, որ վարչապետը դեռ պիտի հայտարարի, թե դա ինչպիսի կառույց է լինելու։

«Այն ինչ ասվել է, ասվել է զուտ հիպոտեթիկ ցանկությամբ, բայց դա ինչ մարմին է, ինչ կառուցվածք կունենա, թող լինի կքննարկենք։ Ամեն դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել գործող իշխանության հետ, մնացածը կտեսնենք հետո»,-հավելեց նա։

Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ նույնպես զրուցեցինք, նա ասաց, որ շարունակելու են իրենց առաքելությունը։ «Մեզ 20 հազար մարդ է ձայն տվել և մենք ստանձնում ենք պատասխանատվություն այդ մարդկանց առաջ, շարունակելու ենք մեր առաքելությունը, որպես ժողովրդավարության և սուվերենության պաշտպան ուժ։ Մենք ակտիվ հանդես ենք գալու տարբեր դիրքորոշումներով, տարբեր հարցերով»։

Մեհրաբյանը նույնպես նշեց, որ որպես կուսակցություն հաստատապես են շարունակելու իրենց գործունեությունը, իսկ դաշինքի մասով՝ ժամանակը ցույց կտա։ «Մեր համատեղ անելիքը ընտրություններից հետո պետք է որոշել։ Համենայնդեպս մենք գաղափարակիցներ ենք և կարծում եմ՝ մենք մեր անելիքը կորոշենք՝ շատուշատ հարցերի վերաբերյալ և շատուշատ քաղաքական ուժերի հետ միասին»

Վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերից մարմին ստեղծելու հայտարարության հետ կապված Մեհրաբյանը նշեց,- «Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ռեֆորմների և սուվերենության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը, իհարկե, պետք է որոշակի ձևաչափով իրենց նպաստը բերեն մեր երկրին»։

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ