fbpx
Տնտեսություն

Շինարարության ոլորտը 2018 թվականին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 6.8 %-ը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում կառավարության՝ տեղական ցեմենտ արտադրողների պաշտպանությանը միտված նախագիծը:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնից հայտնում են, որ ի թիվս նախագծի հետ կապված բազում հարցադրումների՝օրենսդրական բացեր, սոցիալական ազդեցություն, թվային մանիպուլյացիա, գազի գնի բարձրացման ռիսկ, սպառողի շահերի պաշտպանություն ու ազատ մրցակցություն և այլն, ցանկանում ենք հատուկ ուշադրություն հրավիրել նախագծի ընդունման հնարավոր հետևանքների վրա՝ հատկապես կառուցապատման և շինարարության ոլորտներում՝ հաշվի առնելով, որ շինարարության ոլորտը 2018 թ.-ին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 6.8 %-ը:

Կառուցապատողի վրա: Եթե ՀՀ շինարարական ընկերություններն արդեն կառուցապատման պայմանագիր են կնքել՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը, ապա դա նշանակում է, որ վերջիններս կամ փորձելու են պահել գները նույն մակարդակի վրա՝  իրենց շահույթի հաշվին, եթե չփորձեն հիմնավորել, որ առկա է անհաղթահարելի ուժ, կամ էլ տեղի է ունենալու բնակարանների և շինությունների գների բարձրացում: Այս պարագայում գների բարձրացման վնասները կրելու են սպառողները, ովքեր ունեն պայմանագրեր շինարարական ընկերությունների հետ: Կառուցապատողների շրջանում իրականացված հարցման միջոցով պարզել ենք, որ բազմաբնակարան շենքեր կառուցապատողների համար ցեմենտի գնի թանկացման արդյունքում վնասը կազմելու է շուրջ 50-100 մլն  ՀՀ դրամ:

Ավելին՝ երկարաժամկետ կտրվածքում կարող ենք բախվել մի խնդրի, որ բնական և բարոյական մաշվածության բնակֆոնդի մեծ հատված ունեցող  մեր երկրում, որտեղ առկա է վերջինիս արդիականացման անհրաժեշտություն, ցեմենտի գների թանկացումը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այդ գործընթացին:

Սպառողի վրա: Դուրս մղելով ներմուծողներին տեղական շուկայից՝ ՀՀ տնային տնտեսությունները և իրավաբանական անձինք կառուցապատման աշխատանքների նոր պայմանագրեր կնքելիս կամ տնային տնտեսությունները՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, ավելի թանկ գին կվճարեն:

Միանգամայն արդարացված համարելով կառավարության` տեղական արտադրողներին պաշտպանելու քայլը՝ այնուհանդերձ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հենց ցեմենտի արտադրությամբ սկիզբ դրել տվյալ գործընթացին:

Աղբյուրը՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ