fbpx
Էկո

Դիլիջանի ոլորաններում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է:

«ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ Է

Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։

Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ՝#օրենքի_ուժով»,-ասվում  է գրառման մեջ։

https://www.facebook.com/Davit.Vahagni.Grigoryan/posts/3318861274817288

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ