Մարզեր
21:20 19/07/2021

Շիրակի մարզպետը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին

Հուլիսի 19-ին Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են մարզի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներին։

Կողմերը կարևորել են համագործակցությունը, քաղաքացիներին հետաքրքրող հարցերի լուծմանը համատեղ աշխատանքով հասնելը և պատրաստակամություն են հայտնել ջանքերը մեկտեղելու տարբեր հիմնահարցերի լուծմանն ու նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ