fbpx
Մարզեր

Շիրակի մարզպետը հանդիպել է Մոսկվայում բնակվող հայ գործարարների հետ

Մոսկովյան այցի շջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի աջակցությամբ Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավարի քննարկումների սրահում ընդլայնված հանդիպում է ունեցել տեղի հայ գործարարների հետ։

Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը գործարարներին ներկայացրել է Շիրակի մարզի զարգացման ոլորտային ուղիները, ներդրումային հնարավորությունները և 20-ից ավել ծրագրային առաջարկներ։ Ծավալվել է շահգրգիռ ու գործնական քննարկում։ Գործարարները շնորհակալություն են հայտնել մարզպետին համակողմանի տեղեկատվության տրամադրման ու համագործակցության պատրաստակամության համար։

Օրվա վերջում մարզպետը մասնակցել է «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ