fbpx
Մարզեր

04:00 10/10/2019

Շիրակի մարզպետը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ

Մոսկովյան այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի և Շիրակի մարզի հնարավոր համագործակցությանն հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սոցիալական, մարդասիրական և մշակութային ծրագրեր իրականացնելու մասին:

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ