Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմեն Կարապետյանի և Լուսինե Իգիթյանի որդին`Ավետ Կարապետյանը: Այս մասին հայտնում են Ախուրյանի համայնքապետարանից:
«Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում և բարի գալուստ են մաղթում փոքրիկ հրաշքին, մաղթում խաղաղ ու անամպ երկինք, երջանիկ մանկություն»,-նշում են համայնքապետարանից՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով նաև լուսանկարներ: