Մարզեր
14:50 05/06/2019

Շիրակի մարզում տեղացած կարկուտի աղետալի հետևանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ երեկոյան ուժգին քամին ու տեղացած կարկուտը վնասել են Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր:

Կարկուտն ունեցել է աննախադեպ մեծ չափեր, եղել են նաև հոլի նմանվող բյուրեղյա սառցե կտորներ: Կարկուտն ուղեկցվել է նաև ամպրոպով, քամու ուժգնացմամբ ու կայծակով: Կարկուտն Ամասիայում ջարդել է նաև կայանած ավտոմեքենաների դիմապակիներն ու բնակարանների ապակիները: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS-ը։

Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ