fbpx
Կրթություն

22:50 12/6/2019

Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ բարոյահոգեբանական վիճակում. Արայիկ Հարությունյան

Հունիսի 12-ին Ազգային ժողովում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ մարզային բուհերի խնդրին:

Խոսելով ընդունելության անկման մասին՝ ասաց, որ անկում է եղել, որովհետև մոտ 3 անգամ պակաս աշակերտ է ավարտել 2017թ. համեմատ: Դա պայմանավորված է եղել 12-ամյա կրթությամբ, ավարտական դասարանների աշակերտների թիվը տուժել է:

Անդրանդառնալով Շիրակի պետական համալսարանին՝ նախարարը ասաց.  «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձևավորվի խորհուրդ, հարցն այսպես լլուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի և բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»:

Նախարարը հավելեց, որ եթե խելքի չգան, վիրահատական միջամտությունների կգնան:

Վերեվ