fbpx
Կառավարություն

15:25 13/2/2019

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզպետարանի վարչությունների ղեկավարներին համայնքապետներին, մարզի ուժային և այլ կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Ներկայացնելով մարզպետին՝ նախարարն արդյունավետ համագործակցության հույս հայտնեց:

«Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում Շիրակի մարզը դառնալու է կարևոր տնտեսական կենտրոններից մեկը: Այդ պոտենցիալը մարզն ունի թե՛ մարդկային հնարավորություններով, թե՛ աշխարհագրական դիրքով: Այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը մեծ անելիք ունեն: Ես վստահ եմ, որ այն ընտրությունը, որ մենք կայացրել ենք՝ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, դա լավագույն որոշումներից մեկն է, քանի որ Տիգրան Պետրոսյանը իր հասարակական և քաղաքացիական գործունեության ընթացքում ցույց է տվել, որ նվիրյալ հայորդի է, ՀՀ լավ քաղաքացի է, լավ շիրակցի ու լավ գյումրեցի ու իր նվիրումով ու լավ աշխատանքով լավ ցուցանիշներ ենք արձանագրելու»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը՝ շնորհավորելով պարոն Պետրոսյանին, մաղթելով հաջողություն պատասխանատու և պատվաբեր գործում:

Վերեվ