Սպորտ

Շկրինիարին ու Կուլիբալին Մանչեսթերյան 2 ակումբների դիտակետում են

The Independent-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել կենտրոնական պաշտպանի: Երկու ակումբները հետաքրքրված են Միլան Շկրինիարի ու Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։

Թիմերն առայժմ ավելի շատ պայքարում են Կուլիբալիի տրանսֆերի համար: Իսկ «Ինտերը» պատրաստ է Շկրինիարին փոխանակել Կուն Ագուերոյի հետ։

«Ինտերի» կազմում առաջնության վերսկսումից հետո Կալիդու Կուլիբալին մասնակցել է 3 խաղի, իսկ 29-ամյա Միլան Շկրինիարին Ա սերիայի և գավաթի խաղարկության վերսկսումից հետո «Նապոլիի» կազմում մասնակցել է բոլոր խաղերին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ