«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը, որը «Լեսթերի» ֆուտբոլիստ Կասպեր Շմեյխելի հայրն է, կարծում է, որ «աղվեսներին» պետք է ավելի ուժեղ գլխավոր մարզիչ՝ հաղորդում է The Sun-ը:
«Լեսթերը» գերազանց ակումբ է: Ունի լավ խաղացողներ, բայց չունի մարզիչ, որը նրան ավելի բարձր մակարդակի կհասցնի:
Նրանք պետք է ընթանան 5-8-րդ հորիզոնականներում: Հուսով եմ՝ երբ այս հարցը կլուծվի, կբարձրանան այնտեղ, որտեղ պետք է լինեն:
Կասպե՞րը: Նա ցանկանում է անընդհատ փորձել ինքն իրեն, ինչպես և ցանկացած դարպասապահ: Դժվար թե, Կասպերը տեղափոխվի Եվրոպա, նա շատ է սիրում Անգլիան»,- ասել է լեգենդար դարպասապահը:
Հիշեցնենք, որ «Լեսթերը» գլխավորում է 57-ամյա Կլոդ Պյուելը: Թիմը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրից հետո ունի 32 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Հաղորդում է armsport.am-ը։