ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված քաղաքացիներին հորդորում և խնդրում են սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ
Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման տրամաբանությունից, ծանրաբեռնվածությունից և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է գործառույթներն իրականացնել հեռավար կարգով։
Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 18-ից ևս քաղաքացիներին հորդորում և խնդրում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել
ԱՌՑԱՆՑտարբերակով:
Ձեր էլեկտրոնային դիմում-հայտերը կարող եք ուղղել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին։
[email protected]
Սիրողական ձկնորսության դիմում-հայտի ձևաթուղթն ու անհրաժեշտ այլ տեղեկությունները կցված են սույն հայտարարությանը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-ասվում է նախարարության տարածած գրառման մեջ։
https://www.facebook.com/mnparmenia/posts/2472141789701169