Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
- Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք:
Նշվում է նաև, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: