fbpx
Հասարակություն

Արշակյանը ներկայացրել է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Այս տարվա մայիսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում COVID19֊ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։

Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը։

Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։

Դեկտեմբերի երկրորդ կեսին կունենանք սարքի վերջնական տարբերակը»։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4180580358635307

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ