fbpx
Աշխարհ

Լավրովը Թուրքիային շնորհակալություն է հայտնել բանակցելու ունակության համար

«Վալդայ» ակումբի միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ  Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները, այդ թվում՝ սիրիական կարգավորման հարցերի վերաբերյալ, երբեմն լրջորեն տարբերվում են, բայց կողմերին գրեթե միշտ հաջողվում է փոխզիջում գտնել:

«Երբեմն դիրքորոշումները նույնիսկ բավականին լուրջ են տարբերվում, բայց մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, քանի որ մեր թուրք գործընկերների հետ մենք միշտ կարողանում ենք գտնել լուծումներ, որոնք ձեռնտու են և մեզ, և նրանց»,-ասել է նախարարը:

«Միշտ ավելի լավ է բանակցել մարդու հետ, որը ազդում է որոշակի իրավիճակի վրա և ունի քո տեսակետից տարբերվող տեսակետներ»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Այս մասին տեղեկանում ենք Российская Газета-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ