fbpx
Սպորտ

Շնորհակալություն ամեն ինչի համար, Արիե՛ն. Բավարիա

Հոլանդիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Արիեն Ռոբենը երեկ՝ հուլիսի 4-ին, հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

Մյունխենյան ակումբը շնորհակալություն է հայտնել Ռոբենին: Բավարիայի թվիթերյան էջում տարածած հայտարարությունում ասվում է.:

«Այսօր ավարտվեց ֆուտբոլային մեծագույն կարիերաներից մեկը։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Արիե՛ն»:

Բավարիայի մի շարք ֆուտբոլիստներ իրենց թվիթերյան գրառումներում նույնպես շնորհակալություն են հայտնել Ռոբենին:

Ռոբենը 2009 թվականից հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում։ 2013 թվականին մյունխենյան ակումբի հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ