Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի զինված ուժերի օրվա կապակցությամբ։
- Յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը․ վարչապետի շնորհավորանքը
- Հայոց բանակը 30 տարեկան է
«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար:
Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին» , – ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։