«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանդես է եկել շնորհակալության խոսքով:
Մարզիչը շնորհակալություն է հայտնել ակումբի խաղացողներին և երկրպագուներին ՝ երկու տարվա աշխատանքի ընթացքում աջակցության համար:
«Այս երկու տարվա ընթացքում մենք վերելքներ և վայրէջքներ ենք ունեցել, բայց ես միշտ տալիս էի առավելագույնը այս ակումբի և այս քաղաքի համար, որն ինձ շատ լավ ընդունեց:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռոմայի» բոլոր երկրպագուներին, այն մարդկանց, ովքեր մեզ հետ աշխատում են, խաղացողներին, նրանց, ովքեր այս ճանապարհին աջակցել են մեզ, մասնավորապես Դենի և Ռայան Ֆրիդկինին՝ իրենց ժամանելուց հետո շարունակական աջակցության համար, և Տիագո Պինտոյին՝ մեծ մասնագետ, որին մաղթում եմ ամենայն բարիք այս ակումբում:
Այս մրցաշրջանում մենք դեռ պետք է շատ կարևոր հանդիպումներ հաղթենք, և, ինչպես միշտ, կտանք առավելագույնը: Շնորհակալությո՜ւն, Հռոմ»,- ասել է Ֆոնսեկան:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ Ֆոնսեկան կհեռանա Ռոմայից: