Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում:

Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային», – մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ