fbpx
Քաղաքականություն

Լեհաստանի և Չեխիայի վարչապետերը շնորհավորել են Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առթիվ՝ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Մորավեցկիի շնորհավորանքում մասնավորապես ասված է․

«Լեհաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության և համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել»։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Բաբիշի շնորհավորանքում մասնավորապես ասված է․

«Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին»։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ