fbpx
Քաղաքականություն

Շնորհավորում ենք բոլորիս ՀՀ Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ. Ազատ Դեմոկրատներ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: Կուսակցությունը շնոհավորում է ՀՀ Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ:
Օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկե տառերով, քանզի այդ օրը հայության մի քանի սերունդների երազանքը` ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, իրականություն դարձավ` շնորհիվ համայն հայության անկոտրում կամքի ու անսասան վճռականության:

1990թ. օգոստոսի 23-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամք, ընդունեց «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը, «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը» վերանվանվեց «Հայաստանի Հանրապետություն»՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման գործընթացի եւ երրորդ հանրապետության ստեղծման սկիզբը։

Այս պատմական օրը վերստին առիթ է հիշելու, որ անկախությունն ու պետականությունը երբեք հեշտ չի տրվում, հայ ժողովուրդն այն վաստակել է դժվարին պայքարում, հետևապես ձեռքբերվածը պետք է գնահատել ու փայփայել։

Մեր ինքնիշխան պետության զարգացումն ու առաջընթացը յուրաքանչյուրիս նպատակն է, եւ վստահ ենք, որ մենք ունենք մեծ ներուժ մեր Երազանքի Պետությունը կառուցելու համար: Թե´ այսօր, թե´ վաղը մեզանից յուրաքանչյուրը՝ ընտրելով ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքներին հավատարմության ուղին, պետք է մասնակից լինի այս այլընտրանք չունեցող բարձրագույն արժեքների էլ ավելի ամրապնդման պատասխանատու գործին, եւ միայն այս գիտակցումով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ վստահորեն առաջ շարժվել դեպի Հզոր, Զարգացած, Բարեկեցիկ, Անվտանգ և Երջանիկ Հայաստան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/freedemocrats/posts/3288931497866689

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ