fbpx
Աշխարհ

Շոլցն իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ուկրաինային աջակցելու պլանների մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ուկրաինային աջակցելու պլանների մասին՝ չնայած Գերմանիայի քաղաքացիներին սպասվող հետեւանքներին։

Քաղաքական գործիչը հայտարարել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Եվրամիության (ԵՄ) միասնության մասին։ «Ուկրաինացիները խիզախորեն պաշտպանում են իրենց հայրենիքը, այդ թվում՝ մեր օգնության շնորհիվ։ Եվ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։

Շոլցը հավելել է, որ Գերմանիայի քաղաքացիները պետք է ամեն օր զգան ուկրաինական հակամարտության հետևանքները սուպերմարկետում գնումներ կատարելիս, բենզալցակայանում կամ էլեկտրաէներգիայի կամ գազի համար վճարելիս։ Միաժամանակ նա ընդգծել է, որ սա համերաշխության և ուժի տարի է։

«Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն բաժանված չեն, ինչպես նախկինում տարբեր ճգնաժամերի ժամանակ։ Նրանք ավելի միասնական են, քան երբևէ»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ