fbpx
Աշխարհ

Շոտլանդիայի դատարանը ապօրինի է ճանաչել Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքի դադարեցումը

Շոտլանդիայի դատարանն ապօրինի է ճանաչել բրիտանական խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարությունը հայտարարել է, որ հիասթափված է և կբողոքարկի դատարանի վճիռը:

Չնայած դատարանը խորհրդարանի աշխատանքը վերսկսելու հրաման չի տվել, սակայն բրիտանացի որոշ պատգամավորներ վերադարձել են Համայնքների պալատ՝ աշխատանքի:
Հաջորդ շաբաթ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու հարցը կքննարկի Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է դուրս գա հոկտեմբերի 31-ին: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի նախաշեմին 5 շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 14-ը, դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ