fbpx
Սպորտ

Հռոմում ռուսերեն շփվում եմ թիմակից Հենրիխ Մխիթարյանի հետ․ Շոմուրոդով

Ուզբեկստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը նշել է, որ Հռոմում ռուսերեն շփվում է թիմակից Հենրիխ Մխիթարյանի հետ։  Այս մասին նա ասել է СЭ-ին տված բացառիկ հարցազրույցում։

– Հիմա հաճախ եք շփվում ռուսերենով:

– Այո, ես խոսում եմ շատ մարդկանց հետ: Հռոմում բավականին շատ մարդ կա, ում հետ ես ռուսերեն եմ խոսում։ Օրինակ՝ Մխիթարյանի հետ։ Ամենաշատը «Ռոմայում» շփվում եմ Հենրիխի հետ։

– Լսել եմ, որ Ուզբեկստան-Իրան հանդիպման ժամանակ դուք և Սերդար Ազմունը ռուսերենով ծաղրել եք միմյանց։

– Այդպես էր։ Նա ինձնից մի քիչ վատ է խոսում։ Իսկ Իտալիայում, երբ խաղում էինք «Ատալանտայի» հետ, մի փոքր զրուցել եմ Միրանչուկի ու Մալինովսկու հետ։

– Նրանք իսկապե՞ս ընկերներ են:

– Այո, իհարկե.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ