fbpx
Աշխարհ
14:00 30/06/2019

Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի համար դահիճների կվարձի

Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ 4 մահապատժի նախաշեմին 2 դահիճի կվարձի: Այս մասին հաղորդում է BBC-ը:

Մահապատժի մասին որոշումն ընդունվել է, երբ 4 մարդու մեղադրել են թմրանյութերի հետ կապված հանցանք կատարելու մեջ:

Այդ մահապատիժները կչեղարկեն 1976 թվականից գործող պատժի միջոցի մորատորիումը:

Դահիճի պաշտոնի համար փետրվարից թեկնածություն է առաջադրել 1000 մարդ՝ ուժեղ բարոյական որակներով: Հիմնական պահանջներից են եղել տարիքը՝ 18-45 տարեկան, և հոգեբանական կայունությունը:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ընտրված թեկնածուներին այժմ եզրափակիչ քննություն է սպասվում, որը տեղի կունենա 2 շաբաթ անց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ