Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջևարդեն հայտարարել է, որ եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած պայթյունների շարքը պատասխան էր Նոր Զելանդիայում մզկիթների վրա կատարված զինված հարձակումների:
Նա նշել է, որ տեղի իրավապահները նման եզրակացության են եկել` հիմք ընդունելով հետաքննությունը: Նրա խոսքերով` հարձակման մեջ ներգրավված է երկու իսլամական խմբավորում:
Ավելի վաղ հայտնել էին, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 321-ի: