fbpx
Աշխարհ

Շրի Լանկայում ահաբեկչությունների վտանգի պատճառով եկեղեցական ժամերգությունները հետաձգվել են

Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցին երկրում պահպանվող ահաբեկչական վտանգավորության բարձր մակարդակի ֆոնին վերանայել է իր վերջերս ընդունած որոշումը մայիսի 5-ից որոշ եկեղեցիներում կիրակնօրյա ժամերգությունները վերականգնելու մասին, հինգշաբթի: Այս մասին հայտնել է թեմի ներկայացուցիչ Կոլոմբո Էդմունդ Տիլակարանտեն:

Չի հստակեցվում, թե երբ կվերականգնվեն եկեղեցական ժամերգությունները:

Երեքշաբթի կարդինալ Մալքոլմ Ռանջիթը հայտարարել էր, որ ահաբեկչությունների շարքից հետո առաջին կիրակնօրյա ժամերգությունները կանցկացվեն մայիսի 5-ից առանձին տաճարներում: Ընդ որում՝ անվտանգության նկատառումներից ելնելով այսուհետև ծխականներին չի թույլատրվի հետները պայուսակ ունենալ: Դրանից բացի, հոգևորականի խոսքով՝ եկեղեցիներին կից հիմա կստեղծվեն «զգոնության կոմիտեներ», որի անդամները կհետևեն անվտանգությանը: Ծխական չհամարվող այցելուները եկեղեցի մտնելիս ստիպված կլինեն անձնագիր ցույց տալ, հայտնել էր կարդինալը:

Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը՝ իրագործվել էր 8 պայթյուն, որը, առողջապահության նախարարության տվյալներով, խլել է 250-560 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ, իշխանությունների տեղեկություններով, կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ: Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ