fbpx
Աշխարհ

Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը

Վաղվանից Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը։ Այս մասին տեղեկանում ենք News First-ի թվիթերյան էջից։

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը, երկրում որոտացել է ութ պայթյուն, որոնք, համաձայն առողջապահության նախարարության, խլել են 250-260 մարդու կյանք: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ, համաձայն իշխանության տեղեկատվության, պետության տարածքում գործում են այդ ահաբեկչական խմբավորման շուրջ 130-140 անդամներ: Ըստ հետաքննության վարկածի՝ հարձակումները գործել են ինը մահապարտ ահաբեկիչներ, որոնցից ութի անձն արդեն հաստատվել է:

Ավելի ուշ՝ ուրբաթ, Կալմունայ քաղաքում որոտացել է ևս երեք պայթյուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ