fbpx
Աշխարհ

Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում չի փոխվում․ Թունբերգ

Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Կլիման և շրջակա միջավայրն այժմ տարածված թեմաներ են զրույցի համար, և շատ շնորհակալություն երիտասարդությանը, որ նա առաջ է մղում դրանք, բայց, եթե մենք այդ խնդիրներին նայենք այլ անկյունով, ապա գրեթե ոչինչ չի արվել, ածխաթթվական գազի արտանետումները չեն կրճատվել»,-նշել է նա։

Թունբերգը հույս է հայտնել, որ «ապագայում ամեն ինչ կփոխվի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ