Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Ամենադիտվածներ

Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեքերական ընկերությունների գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքյան էջից:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։

Նշված հղմամբ կարող եք ծանոթանալ օրենքի նախագծին և դրա վերաբերյալ ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչության եզրակացությանը։

«Ուրախ կլինենք ծանոթանալ ձեր դիտարկումներին (մեկնաբանությունների ձևով)»,- գրված է հայտարարության մեջ:

 

Ամենաթարմ